Էկո պայուսակներ մայրիկներին

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես:

«Ձոն մայրիկին»նախագծին մեր դասարանի սովորողների հետ որոշեցինք միացնել մի քանի նախագծեր և համատեղ ներկայացնել մեր հմտությունները:

Որոշեցինք մայրիկներին նվիրել կտորից պայուսակներ: Ընկեր Աննայի օգնությամբ մեկ պայուսկի համար օգտագործվող անհրաժեշտ կտորը հաշվեցինք, չափեցինք, ձևեցինք մնացած պայուսակները և առաջին անգամ փորձեցինք կարի մեքենայով կարել: Հետո պայուսակների վրա նկարեցինք մայրիկների դիմանկարները: Յուրաքանչյուր սովորող հատուկ ներկերով նկարեց իր մայրիկի դիմանկարը, գրեց, թե իր մայրիկին ինչին է նմանեցնում: Մեզ օգնեց ընկեր Զառան: Ներկայացնում ենք մեր էկո պայուսակները:

Leave a comment