Հեղինակային ստեղծագործական հավաք․ Paint նկարչական ծրագրից՝ ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրականացնում է դասվարը։
Կրթահամալիրում կրտսեր դասարաններից ուսուցումը կազմակերպվում է թվային գործիքի՝ պլանշետի, նոթբուքի կամ նեթբուքի միջոցով։
Թվարկածս ցանկացած գործիքի կիրառման դեպքում գլխավոր սկզբունքներն են ստեղծականությունն ու երևակայությունը, ուսումնական կենսական հմտությունների ու կարողությունների ձևավորումն ու զարգացումը։ Թվային գործիքը սովորողի ձեռքին ոչ թե նպատակ է‚ այլ միջոց՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար։

Continue reading “Հեղինակային ստեղծագործական հավաք․ Paint նկարչական ծրագրից՝ ուսումնական բլոգ”

Ուսումնական բլոգով ուսուցում երրորդ դասարանում

Մեդիատարածք, որտեղ ամբողջացվում են ուսումնական աշխատանքները, պարզից էլ պարզ երևում են ուսուցման անհատականացումը, սովորողի նախասիրությունները, զարգացումը…

Continue reading “Ուսումնական բլոգով ուսուցում երրորդ դասարանում”

Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով

Հրապարակային, հասանելի, ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր, ուսումնական նյութեր, բնագիտական փորձեր, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, օտարալեզու ուսումնական փաթեթներ… Ահա այն ամենը, ինչ իր մեջ ներառում է երրորդ դասարանցու անհատական ուսումնական բլոգը, մեդիատարածք, որտեղ պարզից էլ պարզ երևում են սովորողի անհատականացված ուսուցումն ու նրա զարգացման փուլերը:

Continue reading “Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով”

«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը՝ նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը: Վոլտեր

Continue reading “«Շրջիկ գրադարան» նախագիծը դասարանում”

კომიტასი სახლში, ეზოში და ყველგან

Հայերեն

მხითარ სებასტაცი” სასწავლო კომპლექსში სწავლა განხორციელდება პროექტებით. სასწავლო პროექტების შედგენისას მასწავლებელი ხელმძღვანელობს სასწავლო კომპლექსის კალენდარით. მასწავლებელია ამ პროექტების ავტორია და შემსრულებელიც.

Continue reading “კომიტასი სახლში, ეზოში და ყველგან”

Կոմիտասը ընտանիքում

Փորձի փոխանակում, երգերի տարածում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս դասվարն ուղղորդվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ դառնալով այդ նախագծերի և հեղինակը, և իրականացնողը:

Continue reading “Կոմիտասը ընտանիքում”

Ռոդարին առաջին դասարանում

Նախագծային ուսուցում առաջին դասարանում

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծերով: Ուսումնական նախագծերը կազմելիս ուղղորդվում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Continue reading “Ռոդարին առաջին դասարանում”

Մեդիակրթությունը 1-4-րդ դասարաններում

Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում: Ինչ տվեց մեդիակրթությունն ինձ, իմ սովորողներին, ծնողին այս չորս տարիների ընթացքում: Մեդիակրթությունը հնարավորություն տվեց արդյունավետ կազմակերպելու սովորողների ուսումնական գործունեությունը, ուսուցանվող նյութը դարձնելու ավելի կենդանի ու գրավիչ: Իմ խնդիրն է մեդիայի միջոցով սովորողներին փոխանցել հիմնական հմտություններ ու գիտելիքներ, զարգացնել նրանց նախասիրությունները ողջ ուսումնական գործունեության ընթացքում, որն իրականացվում է մեդիագործիքների ամենօրյա օգտագործմամբ: Այս չորս տարիների ուսումնական գործունեության ընթացքում սովորողների կողմից ստեղծվեցին բազմաթիվ մեդիանյութեր՝ մեդիաբացիկներ, աուդիոգրքեր, ֆիլմեր, կարաոկեներ, հոլովակներ, ընթերցարաններ և այլն:

Continue reading “Մեդիակրթությունը 1-4-րդ դասարաններում”