Ուսումնական ամառ

Սիրելի՜ սովորող, ամառային արձակաուրդի ընթացքում առաջարկում եմ՝

Ընթերցանության ցանկ՝

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ Իշխանը»

Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Պինոքիոյի արկածները_Կարլո Կոլլոդի

Օզի կախարդը_Լայամ Ֆրենկ Բաում

«Հեքլբերի Ֆինի արկածները» Մարկ Տվեն

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները և տեղադրի՛ր քո բլոգում:

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակը:

Անծանոթ բառերը բացատրի՛ր օնլայն բառարանով:

Քեզ դուր եկած հատվածը կամ հատվածները ձայնագրի՛ր և տեղադրի՛ր քո հեղինակային ռադիոյի էջում:

Քո կարդացած գրքի մասին գրավոր պատմի՛ր՝ հետաքրքիր է գիրքը, ի՞նչ նոր բան սովորեցիր, ինչո՞վ է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները:

Էլեկտրոնային փոստով նամակ գրի՛ր ընկերոջդ, քեզ դուր եկած գիրքը կամ գրքերը խորհուրդ տուր, որպեսզի ինքն էլ ընթերցի:

Հիշեցնում եմ՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանն աշխատում է նաև ամռան ամիսներին։ Կարող ես օգտվել գրադարանից, ընտրել և կարդալ այլ գրքեր։

Աշխատանքներդ ամփոփի՛ր երկու փուլով և տեղադրի՛ր մինչև օգոստոսի 20:

Ամառային ճամփորդություն՝

Բլոգումդ ներկայացրո՛ւ ամառային արձակուրդի ընթացքում կատարած ճամփորդության մասին:

  • ուսումնասիրություն տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • հետաքրքիր, արտասովոր առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
  • տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։

Մաթեմատիկական առաջադրանքներ

Կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Սուդոկու

Հետաքրքիր փորձեր

Խնդիրներ լուցկու հատիկներով

Առաջադրանքներ

Leave a comment