1-3 դասարանների ուսպլանի դիտարկում

Կարդացի 1-3 դասարանների ուսումնական պլանը: Մեջբերում ուսպլանից՝

1. Դասարանում սովորողների թիվը 25-30 է:

2.3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյահայրենագիտական բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

Առաջարկ

1. 1-3-րդ դասարաններում սովորողների թիվը դարձնել 22-25 սովորող:

2. Երրորդ դասարանում սովորողի եռօրյա ճամփորդությունը թողնել սովորողի ցանկությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ սեբաստացիները ճամփորդում են մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան: Ճամփորդական հմտությունների զարգացումը շարունակել 4-րդ և բարձր դասարաններում:

Leave a comment